Միասին կարող ենք
կարևոր
5176 դիտում, 9 ամիս առաջ - 2025-07-07 23:33
Քաղաքական

Հավանաբար, երբ բոլշևիկները մտնում էին Վեհարան, իրենք էլ էին մտածում, որ ճիշտ են անում, տուն են պահում. Անժելա Էլիբեգովա

Հավանաբար, երբ բոլշևիկները մտնում էին Վեհարան, իրենք էլ էին մտածում, որ ճիշտ են անում, տուն են պահում. Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է.

«Հավանաբար, երբ բոլշևիկները մտնում էին Վեհարան, կամ НКВД-ի աշխատակիցները ձերբակալում էին հոգևորականների, իրենք էլ էին մտածում, որ ճիշտ են անում/տուն են պահում/հրահանգ են կատարում։

Հավանաբար, հետո Սիբիր աքսորվելուց կամ գնդակահարության պատի տակ կանգնած փոշմանել են, երբ հասկացել են, որ իրենց սվիններով պահվող իշխանությունը իրենց սկսեց խժռել։

Հավանաբար, չեն մտածել, որ իրենց սերունդները ամաչելու են ասել, ովքեր էին իրենց նախնիները, կամ որ դատապարտված են լինելու «ազգի թշնամու» երեխա լինել։

Հավանաբար, հանցավոր ինքնավստահությամբ մտածել են, որ այ հենց իրենց հետ դա չի պատահի։

Բայց իրենց ապրումները տասնամյակներ անց որևէ մեկին հետաքրքիր չեն։ Պատմությունը իրենց չի ներել։

Այսօր կատարվողն էլ 100 տարի անց պատմություն է լինելու ու այսօրվա ուժայինները իրենք են ընտրում, ինչպես է իրենց հիշելու պատմությունը»։