|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՀՀ սպորտի և երիըտասարդության հարցերի նախկին նախարար, ԲՀԿ-ական Հրաչյա Ռոստոմյանը վստահ է, որ նոր նախարար Գաբրիել Ղազարյանը շատ վատ ժառանգություն է ստացել: Yerkir.am-ի հետ զրույցում նա ասաց. «Ես որ նախարար էի, լավ ժառանգություն եմ ստացել, բայց հիմա ժառանգություն չկա, ամեն ինչ քանդված է: Անկեղծ ասած` չգիտեմ, թե նոր նախարարը ոնց է անելու: Հալալ ա իրան, որ կարողանա մի բան անի:Ասեմ, որ իրա համար շատ դժվար ա լինելու, որովհետև սենց քանդել` ոչ մասնագետներին բերել լցնել նախարարություն, մարզիկներին հանել, վարորդներին լցնել...»:
Մեր հարցին, թե ինչպե՞ս է գնահատում նախկին նախարար Յուրի Վարդանյանի գործունեությունը, Հրաչյա Ռոստոմյանը պատասխանեց. «Որպես նախարար` ես իրեն չեմ ճանաչում, չեմ ճանաչում տենց նախարար»: Հարցին, թե ինչո՞ւ է նորանշանակ նախարարը երկու ամիս առաջ դուրս եկել ԲՀԿ-ից, Հրաչյա Ռոստոմյանը պատասխանեց, թե չի հետաքրքրվում մարդկանց կուսակցական պատանելության հարցերով, և Գաբրիել Ղազարյանի հետ կապված էլ` ուշադրություն չի դարձրել` ԲՀԿ-ից է, թե` ոչ:
Մանրամասները` տեսանյութում: