|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակիցներին ներկայացրեց նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանին: Նախ խոսեց արդեն նախկին նախարար Յուրի Վարդանյանը` շնորհակալություն հայտնելով նախարարության աշխատակիցներին համատեղ աշխատանքի համար: «Բայց ստացվեց այն, ինչ ստացվեց»,- իր խոսքը այսպես եզրափակեց Յուրի Վարդանյանը:
Նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանը նույնպես խոսք ուներ ասելու, որը մի քիչ երկար թվաց Յուրի Վարդանյանին: Նա կատակով նշեց. «Պարո'ն վարչապետ, նոր նախարարի համար էսքան խոսելը երկար չէ՞»: Հովիկ Աբրահամյանին Յուրի Վարդանյանի կատակը հավանորեն դուր չեկավ, ու նա հակադարձեց. «Ես եմ որոշում, թե ով ինչքան պետք է խոսի, շարունակեք, պարո'ն Ղազարյան»:
Հովիկ Աբրահամյանն իր խոսքում նաև շեշտեց, որ սպորտի և երիտասարդության նախարարությունը պետք է հեռու լինի քաղաքականությունից: