Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2019 թվականի հուլիսի 25-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի» գործով արդարացի փոխհատուցման վճիռը: Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռով Հայաստանը պետք է 1 միլիոն 608 հազար եվրո վճարի ՀՀ քաղաքացի Յուրի Վարդանյանին, որի բնակարանը՝ 1385 քմ տարածքով, Բյուզանդի փողոցում, ճանաչվել էր պետության գերակա շահ:
Գործն ըստ էության լուծող վճիռը
Հիշեցնենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 27-ին Եվրոպական դատարանը կայացրել էր գործով ըստ էության վճիռ, որով արձանագրվել էին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված՝ իրավական որոշակիության, դատարանի անկողմնակալության և կողմերի հավասարության երաշխիքների, ինչպես նաև Կոնվենցիային կից թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով սահմանված՝ գույքից անարգել օգտվելու իրավունքի խախտումներ (գույքից զրկելը չի կատարվել տվյալ ժամանակահատվածում գործող «օրենքով նախատեսված պայմանների» համաձայն):
Դիմումատուի արդարացի հատուցման I պահանջը (2011թ.)
Գործի ըստ էության քննության փուլում ներկայացվել էր արդարացի փոխհատուցման նախնական պահանջ 11,441,939 եվրոյի չափով, որից՝ 1,048,097.55 եվրո՝ հասարակության և պետության կարիքների համար օտարված տան համար, 12,000 եվրո՝ կրած ոչ նյութական վնասի դիմաց: Դիմումատուն նաև պահանջել էր իրեն վերադարձնել օտարված հողակտորը, նշելով, որ հակառակ դեպքում նա կպահանջի 10,381,842.05 եվրո, որը ըստ դիմումատուի հողակտորի ներկայիս շուկայական արժեքն է: Կառավարությունը պնդել էր, որ պահանջվող փոխհատուցման գումարի չափը չափազանց մեծ է, և ներկայացվել էին համապատասխան հիմնավորումներ: Կառավարությունը նաև նշել էր, որ 54 494 000 ՀՀ դրամի չափով գումար (մոտավորապես 117,743 եվրո) առաջին դիմումատուն արդեն ստացել է ներպետական մակարդակում անցկացված վարույթի ընթացքում:
Եվրոպական դատարանը հետաձգել էր արդարացի հատուցման հարցի քննությունը՝ կոչ անելով կողմերին համաձայնության գալ արդարացի փոխհատուցման պահանջի հարցի շուրջ:
Դիմումատուի արդարացի հատուցման II պահանջը (2017թ.)
2017թ. հուլիսի 26-ին դիմումատուն ներկայացրել է արդարացի փոխհատուցման փոփոխված պահանջ՝ ընդհանուր առմամբ 5,231,651 եվրո:
Այսօր հրապարակված վճռով Եվրոպական դատարանը, հաշվի առնելով կառավարության առարկությունները, նվազեցրել է դիմումատուի պահանջած 5,231,651 եվրո գումարի չափը և դիմումատուին շնորհել է 1,608,000 եվրո: Մասնավորապես.