կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-13 16:26
Հասարակություն

Երևանում վերջին հրաժեշտը տվեցին Յուրի Վարդանյանին

Երևանում վերջին հրաժեշտը տվեցին Յուրի Վարդանյանին

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում վերջին հրաժեշտն են տվել լեգենդար մարզիկ Յուրի Վարդանյանին: 

Հրաժեշտի արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը,  Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Հայաստանի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, մտավորականներ և ընկերներ: