|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայ-ռուսական խորհրդարանական ակումբի հերթական նիստին մասնակցող «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին երեկ, Ազգային ժողովում, իր ստատուսի համար անսովոր ընդունելություն է մատուցվել:
Կրեմլի ամենակարկառուն քարոզչի համբավ ունեցող չինովնիկի համար ԱԺ-ի գլխավոր դռներն էին բացվել և նրան սպասարկող մեքենան անմիջապես կանգնել էր գլխավոր մուտքի դիմաց: Նման ընդունելություն սովորաբար լինում է շատ բարձր մակարդակով այցերի ժամանակ: Նիստի ընթացքում պարզվել է, սակայն, որ նույնիսկ այդ ընդունելությունը չի մեղմել Կիսելյովի մեջ կուտակված այն «զայրույթը», որն առաջացել է, երբ Երևանում տաքսու վարորդը չի կարողացել նրա հետ ռուսերեն խոսել: «Երևանում չեն մնացել ռուսական դպրոցներ, ռուսական մշակույթը երկրորդական է դառնում, դա էլ է վտանգավոր: Ես այսօր տաքսի նստեցի, քսան տարեկան տղան անգամ հաշիվը ռուսերեն չկարողացավ ասել: Եկեք ամեն մեկս աշխատանքի մեր մասն անենք: Եթե մենք խոսում ենք տրենդներից, եկեք անենք այն, ինչ մեզնից է կախված»,- նիստի ընթացքում հայտարարել է Կիսելյովը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։