Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2014-05-05 16:50
Աշխարհ

Լուկաշենկոն հնարավոր է հրաժարվի Եվրասիական միությունից. Газета.Ru

Լուկաշենկոն հնարավոր է հրաժարվի Եվրասիական միությունից. Газета.Ru

Պաշտոնական Մինսկը չի պատրաստվում, ի վնաս իր շահերի, Աստանայում մայիսի 29-ին ստորագրել Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն. հայտնում է Газета.Ru-ն:

 

«Այսօր մենք, ևս մեկ անգամ ընդգծում եմ,  բանակցում ենք առաջին հերթին Ռուսաստանի հետ նման հարցերը լուծելու նպատակով: Դրանք մոտ ժամանակներս պետք է լուծվեն, քանի որ մայիսի վերջին մենք պետք է տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիր ստորագրենք: Բոլոր խնդրահարույց հարցերը պետք է հանվեն: Հակառակ դեպքում՝ մենք չենք կարող, ի վնաս մեր շահերի, անհավասար պայմաններով մտնել այդ միություն»,- ընդգծել է նա:

 

Հիշեցնենք, որ Մինսկում կայացած ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստից հետո հայտարարվել  էր, որ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը կարող է ստորագրվել մայիսին Աստանայում` մայիսի 29-ին  կայանալիք գագաթաժողովում: