|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Երևանի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնում կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթում «Արծաթե ծիրանի» է արժանացել տրանսգենդերի մասին պատմող` Ռատի Ցիտելաձեի «Հասարակության գերին» ֆիլմը: Այդ փաստը խիստ զայրացրել է «Ռոբերտ Սահակյանց» փրոդաքշնի ղեկավար, ռեժիսոր, անիմատոր Դավիթ Սահակյանցին, և նա որոշել դուրս գալ կինոմատոգրաֆիստների միությունից:
«Այսօր երկու Սահակյանցների` իմ և Լ. Սահակյանցի (ով 30 տարի այդ միության անդամ է) կողմից դիմում եմ ներկայացրել Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունից դուրս գալու մասին: Այդ միության կազմում լինելը` Հարություն Խաչատրյանի նախագահությամբ, համարում եմ անհնարին և վիրավորական»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Սահակյանցը՝ ցանկանալով, որ «Ոսկե ծիրանը» գնալով էլ ավելի նեխի:

