Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը կայցելի Հայաստան, որտեղ կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը հղումով:
«Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ն աշխատանքային այցով կայցելի Հայաստան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ պետությունների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա նեղ և ընդլայնված կազմերով: Նիստի օրակարգը ներառում է շուրջ մեկուկես տասնյակ հարցեր: ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները կքննարկեն տնտեսական փոխգործակցության, ֆինանսական քաղաքականության, էներգետիկ հարցեր, միջազգային գործունեության հիմնական ուղղությունները և երրորդ երկրների հետ համագործակցության զարգացումը:
Մամուլի ծառայությունը նաև հաղորդում է, որ Լուկաշենկոն գագաթնաժողովի շրջանակում նախատեսված իր ելույթում կնշի Բելառուսի դիրքորոշումը ԵԱՏՄ-ում պետությունների փոխգործակցության արդիական հարցերի շուրջ և հանդես կգա միության հետագա զարգացման վերաբերյալ առաջարկներով:
Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը ստորագրվել է 2014 թվականի մայիսի 29-ին, ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 1-ին: ԵԱՏՄ-ի անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը: