|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ռուսաստանն ու Բելառուսը բանակցություններ են վարում նոր՝ 1 մլրդ դոլար վարկի տրամադրման շուրջ։ Այս միջոցներով Բելառուսի իշխանությունները մտադիր են վճարել Ռուսաստանին արդեն իսկ ունեցած պարտքերը։ Այդ մասին գրում է Газета.ру-ն:
Նշվում է, որ Մինսկը հույս ուներ վարկ վերցնել նաև Կայունության ու զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցով, որը ստեղծվել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում, սակայն բանակցությունները դեռ թույլ չեն տվել բելառուսական իշխանություններին ստանալ վարկային տրանշները։
«Սակայն խնդիրներից մեկը, որը բարդացնում է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կյանքը, Մոսկվայի ցանկությունն է՝ դադարեցնել Բելառուս նավթամթերքի` առանց մաքսատուրքերի մատակարարումները։ Ըստ Reuters գործակալության տվյալների՝ Ռուսաստանը մտադիր է հոկտեմբերից դադարեցնել այդ մատակարարումները»,-գրում է թերթը: