Փոխարժեքներ
25 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.97 |
EUR | ⚊ | € 418.48 |
RUB | ⚊ | ₽ 4.072 |
GBP | ⚊ | £ 495.92 |
GEL | ⚊ | ₾ 138.43 |
Երեք ամսվա կտրվածքով` Հայաստանում արձանագրվել է 1.2 տոկոս գնաճ, մինչդեռ նույն ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից ամենաբարձր գնաճն արձանագրվել է Բելառուսում' 4.9 տոկոս, այնուհետեւ' Ղրղզստանում' 3.3 տոկոս: Հարեւան երկրներից Վրաստանում ամենացածր գնաճն է 0.9 տոկոս: Իսկ Եվրամիության 27 երկրների ընդհանուր միջին գնաճը, 3 ամսվա կտրվածքով, կազմել է 0.1 տոկոս: Այսօր լրագրողներին այս թվերը ներկայացրեց ԱՎԾ գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Բանախոսը հայտնեց նաեւ, որ մարտ ամսին գնանկում միայն Վրաստանում է արձանագրվել' 0.1 տոկոսի չափով: Եվրամիության 27 երկրներից, վերջին 3 ամիսների կտրվածքով, գնանկում է արձնագրվել ընդամենը 6-ում, իսկ մնացած 21-ում արձանագրվել է գնաճ:
«Մարտ ամսին միայն, փետրվարի համեմատ, գնանկում արձանագրվել է Բուլղարիայում' 0.3 տոկոս, 4 երկրում գները մնացել են անփոփոխ, իսկ 22-ում արձանագրվել է գնաճ: Ընդհանուր գնաճը մարտ ամսին կազմել է 0.7 տոկոս: ԱՊՀ երկրներում մարտ ամսի ամենաբարձր' 2.2 տոկոս գնաճն արձանագրվել է Ուկրաինայում, այնուհետեւ` Ղրղզստանում' 2.1 տոկոս: Ցածր գնաճ է արձանագրվել Մոլդովայում' 0.3 տոկոս, եւ Վրաստանում արձանագրվել է 0.1 տոկոս գնանկում»,- նշեց Գուրգեն Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում է Մաքսային միության անդամ երկրների գնաճային ցուցանիշներին, ապա այս տարվա մարտին, փետրվարի համեմատ, Ռուսաստանում 1 տոկոս գնաճ է արձանագրվել, Բելառուսում' 1.3 տոկոս գնաճ, Ղազախստանում' 1 տոկոս գնաճ: Իսկ 3 ամիսների կտրվածքով' Հայաստանում գնաճը կազմել է 1.2 տոկոս, Ռուսաստանում' 2.3 տոկոս, Բելառուսում' 4.9 տոկոս, Ղազախստանում' 3.3 տոկոս: