կարևոր
1078 դիտում, 3 ժամ առաջ - 2025-07-04 19:51
Աշխարհ

Թուրքիայում վարժանքներ են

Թուրքիայում վարժանքներ են

Թուրքիայի զինված ուժերը Քոնիայում անցկացնում են «Անատոլիական արծիվ 2025» վարժանքները։ Վարժանքներին մասնակցում են Ադրբեջանը, Հունգարիան, Հորդանանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի օդային նախազգուշացման ու կառավարման համակարգերը, Բուլղարիան, Բրազիլիան, Մալազիան։ Մալին և Նիգերիան էլ մասնակցում են դիտորդի կարգավիճակով։

Նշվում է, որ «Անատոլիական արծիվ 2025» վարժանքները պարզապես վարժանքներ չեն, ակլ նաև բազմազգ կամքի արտահայտություն՝ ուղղված տարածաշրջանային կայունության պահպանմանը։

Թուրքիայի ռազմաօդային ուժերը վարժանքներին մասնակցել են «F-16» կործանիչներով, «KC-135R», «E-7T HİK», «ANKA-S», «Akıncı» անօդաչու թռչող սարքերով ու «F-4E/2020», «CN-235» ինքնաթիռներով։

ԱՄՆ-ն վարժանքներին մասնակցում է 12 միավոր  «F-16»-ով, Ադրբեջանը՝ 2 միավոր «SU-25»-ով, Կատարը՝ 3 միավոր «Eurofighter»-ով, Հունգարիան՝ 3 միավոր  «JAS-39»-ով, Սաուդյան Արաբիան՝ 6 միավոր «F-15»-ով, Հորդանանը՝ 3 միավոր «F-16»-ով, իսկ ՆԱՏՕ-ն՝ 1 միավոր «E-3A Awacs» ինքնաթիռով։