|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Ստեփանակերտում անցկացվող Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ խոսել է ադրբեջանցիների՝ «Հայաստան վերադարձի ապահովման կարևորության մասին»։ Այս մասին հայտնել է ТАСС-ը։ Նա նաև նշել է, որ այս պահին օկուպացված Արցախում ու հարակից շրջաններում 50 հազար մարդ է բնակություն հաստատել։
Նշվում է, որ Մարտի 13-ին Հայաստանը և Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի տեքստը և ավարտել բանակցային գործընթացը։ Երևանը հայտարարել է, որ սպասում է, որ Բաքուն առաջարկի փաստաթղթի ստորագրման վայր և ամսաթիվ։
Դրանից հետո Ադրբեջանի իշխանությունները նախապայմաններ են հնչեցրել, որ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար Հայաստանը պետք է նախաձեռնի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, ինչպես նաև սահմանադրությունից հեռացնի Անկախության հռչակագրի հղումը, որտեղ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը։