|
Փոխարժեքներ
02 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 421.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6065 |
| GBP | ⚊ | £ 492.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.52 |
Այսօր վաղ առավոտից ՀՅԴ անդամներին և համակիրներին առանց որևէ հիմքի հրավիրում են Ոստիկանության մարզային բաժիններ, որտեղ նրանց ապօրինի կերպով հորդորում են զերծ մնալ այսօր` ժամը 18։00-ին Երևանում հաջակցություն Սամվել Կարապետյանի կազմակերպված հավաքին մասնակցելուց, որոշ դեպքերում էլ անիմաստ հարցաքննություններով պահում բաժիններում:
Այսպիսով, ոստիկանությունը սահմանափակում է քաղաքացիների ազատ տեղաշարժվելու և հավաքներին մասնակցելու իրավունքը:
Ակնհայտ է, նման քայլերով անհնարն է մեր քաղաքացիներին ետ պահել իրենց արդար բողոքի ձայնը բարձրացնելուց, և այսպիսի գործողություններն ընդամենը վկայում են վարչախմբի վախերի մասին։
Հարգանքով`
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի
Հանրային կապերի գրասենյակ