Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Երևան քաղաքի ավագանին որոշում է ընդունել քաղաքում տեղադրել ԽՍՀՄ գործիչ Անաստաս Միկոյանի հուշարձանը: Որոշման նախագծին դեմ են քվեարկել «Բարև Երևան» խմբակցության անդամներն ու ՀՀԿ խմբակցության անդամ, Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում Հ. Դեմոյանը նշեց, որ թեև հարգում է իր գործընկերների դիրքորոշումը, սակայն ինքը, որպես պատմաբան և Ցեղասպանության ինստիտուտի տնօրեն, պարզապես չէր կարող կողմ քվեարկել, քանի որ տիրապետում է որոշակի փաստաթղթերի և տեղեկությունների, համաձայն որոնց, Միկոյանը հակահայ գործունեություն է ունեցել:
«Եթե դիտում ենք նրա անձը համաշխարհային պատմության մեջ, ապա կարևոր ավանդ է ունեցել, Կարիբյան ճգնաժամը նաև նրա մասնակցությամբ հարթվեց, միջուկային պատերազմից հաջողվեց խուսափել: Այս մարդն, իհարկե, մեծ կալիբրի գործիչ է եղել, սակայն ներգրավված է եղել ստալինյան բռնություններում և կարգադրել է Հայաստանից գնդակահարվողների թիվը մի քանի հազարով ավելացնել: Ուղղակի այլ որոշում ես չէի կարող ընդունել»,- ասաց Հ. Դեմոյանը: