Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Երևան քաղաքի ավագանին որոշում է ընդունել` քաղաքում տեղադրել ԽՍՀՄ գործիչ Անաստաս Միկոյանի հուշարձանը: Որոշման նախագծին դեմ են քվեարկել «Բարև Երևան» խմբակցության անդամներն ու ՀՀԿ խմբակցության անդամ, Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը:
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը Yerkir.am-ին հայտնեց, որև ինքը նույնպես դեմ է բոլշևիկ որևէ գործչի հուշարձանի տեղադրմանը: «Կտրականապես դեմ եմ Անաստաս Միկոյանի կամ որեւէ հին ու նոր բոլշեւիկի արձանը դնելուն: Բոլշեւիկյան (կոմունիստական) կուսակցությունն ավելի հանցագործ կուսակցություն է եւ վարչաձեւ, քան անգամ գերմանական նացիզմը: Եթե նացիզմի անօրինական գործունեությունից կյանք է կորցրել 17 միլիոն անմեղ քաղաքացի, ապա բոլշեւիկյանից՝ 23 մլն: Միկոյանն ինքն անձամբ մեղավոր է առնվազն մի քանի հարյուր հազար անմեղ մարդու ձերբակալության եւ մի քանի տասնյակ հազար մարդու գնդակահարության կամ տանջամահ անելու համար»,- ասաց նա:
Պապյանը նշեց նաև, որ հենց Միկոյանի և բոլշևիկների պատճառով է, որ պատմական Հայաստանի զգալի մասը կորցրել ենք, նրանց պատճառով է, որ առաջացել է Արցախյան խնդիրը:
«Ինչպե՞ս կարելի է արձան դնել մի մարդու, որի կուսակցության գործունեության պատճառով առ այսօր զոհվում են մեր երկրի զինվորականներ եւ քաղաքացիական անձինք: Ես նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Պետք չէ մոռանալ, որ Ղարաբաղը Ադրբեջանի ենթակայության տակ դրվեց բոլշեւիկյան կուսակցության Կովկասյան բյուրոյի որոշմամբ: Երբ նայում եք Արարատին ու հիշում բիբլիական սարի դժխեմ ճակատագրի մասին, հիշեք նաեւ, որ նա էլ բոլշեւիզմի զոհ է: Միկոյանը եղել է այդ քաղաքականության հավատարիմ ջատագովը: Ի վերջո, Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերն էլ բոլշեւիկներն են ստորագրել եւ ոչ թե ոմանց համար ատելի Եվրոպան»,- ասաց Արա Պապյանը: