Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2011-ից է վեր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը գումարել է ընդամենը 2 նիստ, հերթական նիստը նախատեսվում է մայիսի 30-ին:
Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն այսօր «Մեդիա կենտրոն»-ում հայտարարեց, որ այդ հանձնաժողովը բավականին ներկայացուցչական է, անդամներն ունեն տարբեր տեսակետներ, որոնք ժամանակն է համախմբել և ձևավորել համընդհանուր պահանջ:
2015-ին կլրանա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, սակայն այդ թվականն, ըստ Դեմոյանի, ընդամենը Ցեղասպանության տարելից չէ. «2015-ը մեր ուժերը կրկին վերադասավորելու, համազգային հաշվառում անելու լավ հնարավորություն է, և այն երբեք չպետք է դիտվի որպես սահմանագիծ: 2015-ին, բնականաբար, ավելի մեծ ակտիվություն կլինի, սակայն ժողովուրդը չպետք է տրամադրվի, որ ինչ-որ բան ավարտվում է»:
Թուրքագետ Արտակ Շաքարյանի կարծիքով, սակայն, 2011-ին ստեղծված հանձնաժողովն ի սկզբանե ուշացած էր:
«Ընդամենը մնացել է մեկ տարի, սակայն պարզվում է` հանձնաժողովն ընդամենը երկու նիստ է գումարել և դեռ նոր առաջարկություններ է մշակում: Մենք ժողովրդին տրամադրել ենք տարելիցին, և եթե այդ ժամանակ էլ Ցեղասպանության ճանաչման գործում լուրջ առաջընթաց չունենանք, ժողովուրդը մի փոքր հիասթափություն կապրի»,- ասաց նա` միևնույն ժամանակ շեշտելով, որ չպետք է ողջ պատասխանատվությունը բարդել միայն պետական հանձնաժողովի վրա:
Հայկ Դեմնոյանն այս առնչությամբ հայտարարեց, որ ինքը գայթակղություններին չի տրվի և չի բացահայտի այն մեծ դժվարությունները, որը կրում է պետական հանձնաժողովը. «Դա տարիներով արված հսկայական աշխատանք է: Մենք ոչ միայն պետք է շատ զգույշ լինենք, այլև իրատես»: