կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-08 14:14
Քաղաքական

Քառյակը կքննարկի արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը

Քառյակը կքննարկի արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը
Առայժմ հստակ չէ՝ այս շաբաթ ոչ իշխանական չորս ուժերի կողմից կհրավիրվի՞ արտահերթ նիստ, թե՞ դա կլինի հաջորդ շաբաթվա ընթացքում: Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ քառյակի ֆորմատով քննարկել են արտահերթ նիստ հրավիրելու օրենսդրական նախաձեռնության հնարավորությունը:
«Դեռևս վերջնական որոշում չկա, մենք դեռ աշխատում ենք օրենքի նախագծի վրա: Առաջիկայում կկազմակերպվի  ոչ իշխանական չորս ուժերի միջև քննարկում, որտեղ կքննարկվի նաև արտահերթ նիստի հարցը և կկայացվի վերջնական որոշում՝ ժամկետների մասին»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է քառյակի ֆորմատով առաջիկա հանդիպմանը, Աղվան Վարդանյանը նշեց, որ հստակ օր հայտնի չէ, սակայն առաջիկայում այդ հանդիպումն անպայման կկայանա:
Հիշեցնենք, որ արտահերթ նիստը հրավիրվում է պարտադիր կենսաթոշակային օրենքի վերաբերյալ ՍԴ որոշումից հետ առաջացած հակասական իրավիճակի քննարկման համար: