|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցությունում դռնփակ հերթական նիստն են հրավիրել ոչ իշխանական չորս ուժերը: Առայժմ հայտնի չէ, թե ինչ են քննարկելու, քանի որ օրակարգը ձևավորվելու է հենց հանդիպման ժամանակ: Բացառված չէ, որ հանդիպման ընթացքում քննարկվի նաև կառավարության ծրագրի վերաբերյալ` խմբակցությունների դիրքորոշման հարցը:
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին ԱԺ հերթական նիստում գործադիրը ներկայացնելու է կառավարության ծրագիրը: Ավելի վաղ կառավարությունն առաջարկել էր քաղաքական ուժերին ներկայացնել կառավարության ծրագրի հետ կապված իրենց առաջարկները: ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» հրաժարվել էին առաջարկներ ներկայացնել, իսկ ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն ներկայացրել են իրենց առաջարկները: