|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդության քննությունը:
Ավելի վաղ, երբ նիստը ընդմիջվել էր, Գ. Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ասել էր. «Այս գործը շինծու է, նորից եմ ասում: Այսօր անձնական դիվիդենտներ հավաքելու, շահի ժամանակը չէ, ուղղակի ես, որպես Ծառուկյան, ձեռքս պուլսի վրա եմ պահում: Տեսնելով այս ծայրահեղ վիճակը, համաճարակը, ասել եմ, որ պետք է կառավարությունը 100 %-ով հրաժարական տա: Էլի եմ ասում, երկիրը կառավարվում է ֆեյքերով»:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Ազգային ժողովը ձայների 87 կողմ, 0 դեմ հարաբերակցությամբ որոշել էր ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությանը տալ համաձայնություն: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ և ձայների միևնույն հարաբերակցությամբ Ազգային ժողովը որոշում էր ընդունել Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությանը տալ համաձայնություն:
Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ.