|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վազգեն Կարախանյանը Yerkir.am–ի հետ զրույցում նշեց` քանի որ Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, ճիշտ չէ խոսել հողային պահանջների մասին:
«Ցեղասպանությունը չճանաչած երկրից ի՞նչ կարող ես պահանջել: Շատ հնարավոր է, որ սա նաև քաղաքական բառախաղ է»,- ասաց Կարախանյանը:
Նա նաև համոզմունք հայտնեց, որ Սերժ Սարգսյանի այն ասածը, թե մենք Թուրքիայից հողային պահանջներ չունենք, չի կարող Թուրքիայի ձեռքին մեր դեմ գործիք դառնալ:
«Եթե ուշադիր լսենք նախագահի ասածները, կհասկանանք, որ այստեղ առկա է դիվանագիտական բառախաղ: Այդպիսի բառախաղեր օգտագործում են երկրների լիդերները: Եթե չկա Ցեղասպանության ընդունում հասցեատիրոջ կողմից, ուստի երկրորդ, երրորդ կետերը ինքնաբերաբեր դուրս են գալիս օրակարգից: Մենք ոչ միայն հողային, այլև մշակութային, հոգևոր պահանջներ ունենք: Պարզապես այս ամենի համար ժամանակ է հարկավոր»,- եզրափակեց պատգամավորը: