կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-14 11:30
Քաղաքական

Մեր կյանքում փոփոխություն չի կատարվել. Գևորգ Պետրոսյանը բացատրեց` ինչու են կատարողականին դեմ քվեարկել

Մեր կյանքում փոփոխություն չի կատարվել. Գևորգ Պետրոսյանը բացատրեց` ինչու են կատարողականին դեմ քվեարկել

Բյուջեն մեր կյանքն է, իսկ եթե մեր կյանքում փոփոխություն չի կատարվել, նշանակում է` բյուջեն չի կատարվել. խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը` անդրադառնալով բյուջեի կատարողականին «Ծառուկյան» դաշինքի դեմ քվեարկելուն: Ըստ նրա` ցանկացած բյուջե ենթադրում է որոշակի ծրագրեր և դրանց ֆինանսավորում։

«Ենթադրվում է, որ ամեն տարի պետք է լինի առաջընթաց, մարդկանց կյանքի պայմանները բյուջեի միջոցով բարելավվեն: Հիմա` եթե մեր կյանքում որևէ դրական տեղաշարժ չկա, դա նշանակում է, որ բյուջեում գրվածը եղել է թղթին հանձնված բարի ցանկություն, որը չի իրականացվել»,- նշեց պատգամավորը:

Ըստ նրա` այդուհանդերձ, իրենց դեմ քվեարկելն անձնավորված չէր ու պայմանավորված չէր նրանով, որ երկրի վարչապետն այլ անձ էր, կառավարության անդամները ևս` այլ անձինք։

«Բյուջեն պիտի ծառայի այն ուղղությամբ, որ Հայաստանում իրացվի սոցիալական պետության գաղափարը, իրականություն դառնա իրավական, ինքնիշխան և ժողովրդավարական պետության գաղափարը։ Այս առումով որևէ էական առաջնթաց չենք արձանագրել, դրա համար գտնում ենք, որ բյուջեն չի կատարվել»,- ասաց Պետրոսյանը: