կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-29 12:20
Տարածաշրջան

Այնթապում քանդում են հայերի տները՝ հյուրանոց կառուցելու նպատակով

Այնթապում քանդում են հայերի տները՝ հյուրանոց կառուցելու նպատակով

Հայոց ցեղասպանության ժամանակ կիլիկյան Այնթապում կոտորված հայերին պատկանող տները թուրքերը քանդում են: Ըստ Agos-ի՝ այդ տները քանդում են, որպեսզի սրճարան, բար կամ հյուրանոց կառուցեն:

 

Գրող Իբրահիմ Հալիլ Այջանը, ով 26 տարի շարունակ հայերի հետ ապրել է այդ տարածքում, պնդում է, որ տները քանդում են առևտրի նպատակով:

 

«Տներին հասցրած ամեն մի հարվածը սրի նման խոցում է մեր սրտերը: Ես ինքս էլ այստեղ ապրում եմ փախստականի կարգավիճակով: Ես իմ ծննդավայրից իմ կամքով չեմ հեռացել, ինձ հեռացրել են: Երբ ես առաջին անգամ ոտք դրեցի այստեղ, մարդիկ այս ամենը պահպանելով էին ապրում: Այնուհետև քաղաքապետարանը խլեց այս տարածքն ու միլիոնավոր գումարներ ծախսեց: Ամեն քար, ամեն փողոց վերանորոգեցին: Տները լուսավորեցին, փողոցներում տեսախցիկ տեղադրեցին: Մարդիկ թողեցին, հեռացան: Ասում են՝ տուրիստական նպատակով են օգտագործելու: Այս թաղամասը Այնթապի հնագույն թաղամասերից է: Ով գալիս է այստեղ, ասում է, որ սա Այնթապի թաղամաս է: Իրականում սա հայերի թաղամաս է: Հայ ճարտարապետների գործերը վերածում են քարե շինությունների, որը այս տարածքի ոգուն չի սազում: Այնթապում առաջին թատրոնն ու խմբագրությունը հիմնողները հայերն էին»,- ասել է գրողը: