կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-26 10:25
Տարածաշրջան

Այնթապում հզոր պայթյուն է որոտացել

Այնթապում հզոր պայթյուն է որոտացել
Թուրքիայի Այնթապ նահանգում հզոր պայթյուն է որոտացել, որի ձայնը լսվել է հարակից նահանգներում:

Ըստ Demokrathaber-ի՝ պայթյունի մասին մեկուկես ժամ անց հայտարարությամբ հանդես եկած Այնթապի նահանգապետարանը բացարձակապես հերքել է պայթյունի մասին տեղեկությունները՝ պնդելով, որ այն տեղի է ունեցել Սիրիայի տարածքում:

Այնուամենայնիվ, Շահինբեյ շրջանի ոստիկանության պետն իր համացանցի էջում տեղեկացրել է, որ «լսված ձայնի առիթով ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը»: