|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Այսօր` մարտ 21-ին, Այնթապում տեղի կունենա «Առերեսվում ենք 100 տարվա ցավի հետ» խորագրով գիտաժողով. տեղեկացնում է Asbarez-ը` վկայակոչելով Demokrathaber-ը:
Ըստ կայքի` Կանաչների կուսակցության կողմից կազմակերպված միջոցառումը ներկայացվել է որպես հանրությանը բաց քննարկում` Հայոց ցեղասպանության թեմայով: Գլխավոր հարցադրումն է` «Ին՞չ պատահեց Այնթապի մշակութային բազմազանությանը»:
Գիտաժողովի ընթացքում ելույթով հանդես կգան Կանաչների կուսակցության խոսնակ Սևիլ Թուրքանը, Ամերիկայում հաստատված եւ ծագումով Լիբանանից, մտավորական Խաչիկ Մուրադյանը, խմբագիր եւ թարգմանիչ Աթիլլա Թոյքանն ու թարգմանիչ Մուրադ Ուչաները:
Կանաչների կուսակցության` Այնթապի կառույցի պատասխանատու Ջելալ Դենիզն ասել է, որ Թուրքիան պատմական բազմաթիվ իրադարձությունների հետ առերեսվելու կարիքն ունի, իսկ դրանցից գլխավորը Հայոց ցեղասպանությունն է: