Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն, որ Երևանը կամաց-կամաց քանդում են, նոր բան չէ. ժամանակին քանդեցին գործարանները, հիմա հերթը շենքերինն է: «Սարսափելին այն է, որ սա փաստում է այն մասին, որ արհամարհանք կա ժողովրդի, պետական մտածողության հանդեպ»,- այսօր լրագրողներին ասաց քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը` անդրադառնալով տպարանի` օրերս պայթեցված շենքին:
Նրա կարծիքով` այս կամ այն շենքի սեփականատերը չպետք է որոշի շենքի ճակատագիրը, եթե այն մեկ դարի պատմություն ունի:
«Կարող է` մի օր արթնանանք ու տեսնենք, որ ԱԳՆ-ի շենքը, «Ռոսիա» կինոթատրոնի շենքը հողին են հավասարեցրել: Քանդում են ու քանդում, այս ի՞նչ արհամարհական վերաբերմունք է քաղաքի նկատմամբ: Սա նման է նրան, որ երեխա ունենաս ու ասես` չէ, իրեն չի արդարացնում, սպանեմ, նոր երեխա ունենամ, իսկ նորը, մեր դեպքում, «ուռոդ» է լինում: Ով զոռբա է, կարողանում է քանդել»,- ասաց Առաքելյանը:
Նա նշեց նաև, որ շատերը կարծում են, թե միայն շենքն է ճարտարապետություն, սակայն նրանք չեն հասկանում, որ ճարտարապետություն է նաև միջավայրը: