Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրբելի փողոցի՝ զինվորական հիվանդանոցի շենք-շինությունն ու կից՝ «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի շենքը օտարվելու է՝ տեղում հյուրանոց կառուցելու նպատակով՝ հայտնում է Yerkir.am-ը։
ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց մրցույթով օտարել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված Օրբելու փողոցի 23 հասցեում գտնվող 9 905 քմ մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված՝ 3.302955 հեկտար մակերեսով եւ 0.004359 հեկտար մակերեսով բաժնային սեփականություն հանդիսացող հողամասերը:
Հարցը զեկուցող ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ դա զինվորական հիվանդանոցի շենք-շինություն է և որոշում է կայացվել այն ներկայացնել աճուրդի՝ նպատակով, որ այնտեղ կառուցվի հյուրանոցային համալիր: Ներդրողների կողմից կներկայացվեն առաջարկություններ և տեղի կունենա մրցույթը:
Օտարվելու է ոչ միայն հոսպիտալի շենքը, այլեւ 2013 թվականից կից գտնվող «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի շենքը։
«Այս պահին գույքը գնահատվում է մոտ 7 մլրդ 716 մլն 165 հազար 647 դրամ, գումարած՝ 837 մլն 299 հազար 93 դրամ հողամասային կադաստրային արժեքը: Հրավիրում եմ բոլորի ուշադրությունը. Երեւանի Կենտրոնում՝ Օրբելի փողոցում, հյուրանոցային համալիր կառուցելու հնարավորություն է ստեղծվում»,- ասաց Պապիկյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատակեց՝ «Այնքան էլ կենտրոնում չէ, բայց այդպես էլ կարելի է ասել»:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար էդուարդ Աղաջանյան թեմայի վերաբերյալ խոսել է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի հետ և եզրակացրել․ «Երբ մենք վերջին հինգ գույքը հանել ենք մրցույթի, տրամաբանությունն այն է, որ գույքն օտարման ենթարկվում է որոշակի պայմաններով, եւ դրանց իրականացման վրա որոշակի վերահսկողության լծակ պետք է ունենա Պետգույքի կառավարման կոմիտեն, եւ այդ լծակը գրավն է, բայց դա չի բացառում, որ տվյալ գույքը ձեռք բերողի կողմից կարող է ևս գրավադրվել բանկում: Պարոն Բաբայանը հավաստիացրեց, որ եթե նման խնդիր կա, ապա այն կլուծվի, խնդիրը կարող է լուծվել պայմանագրի շրջանակներում»։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի տեսանկյունից՝ սա տարօրինակ պրակտիկա է. «Ես էլ տեղյակ չէի, փաստորեն, որովհետեւ պայմանների կատարումը այլ մեխանիզմներով կարող ենք ապահովել»։
Ավինյանն ասաց, որ եթե նման պրակտիկա կա, ներդրողների համար կբարդացնի պրոցեսը, եւ պետք է վերանայել դա:
Աղաջանյանը նշեց, որ Նարեկ Բաբայանը կներկայացնի առաջարկներ:
Մանրամասն՝ տեսանյութում․