Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Գալուստ Սահակյանը մարդկանց մեջ միշտ լավն է տեսնում: «Վատ մարդիկ չկան, կան վատ հարաբերություններ»,- ԱԺ նիստում իր խոսքն այսպես սկսեց ԱԺ նախագահի թեկնածուն: Նա նշեց, որ մեծ է լինելու իր պատասխանատվությունը, սակայն առավել գնահատելի է իր հանդեպ վստահությունը:
Սահակյանն ասաց, որ գնահատում է երկխոսությունը, հնարավոր է համարում ցանկացած հարց քննարկել և ինչ-որ լուծումներ գտնել: «Քաղաքականությամբ զբաղվել, նշանակում է պայքարել ավելի լավի համար: Առանց երկխոսության հնարավոր չէ արդյունքներ գրանցել: Կնպաստեմ խորհրդարանում դրական ավանդույթների պահպանմանն ու խորացմանը»,- ասաց նա:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարց ուղղեց ԱԺ նախագահի թեկնածուին, որ օրենքն արգելում է պատգամավորին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպե՞ս է դրան վերաբերվում: «Ո՞րն է Ձեր վերաբերմունքն այն պատգամավորների հանդեպ, ովքեր, խախտելով օրենքը, զբաղվում են բիզնեսներով: Կան տվյալներ նաև Ձեր մասնակցությամբ բիզնեսների վերաբերյալ` գծատեր լինելու հետ կապված»,- ասաց նա:
Գալուստ Սահակյանն ի պատասխան ընդգծեց, որ ոչ միայն պատգամավորները, այլեւ բոլոր քաղաքացիները չպետք է խախտեն Սահմանադրությունը: Իսկ նրա կարծիքով` պատգամավորները կարող են բաժնետեր լինել:
«Իհարկե, բաժնետեր կարող են լինել, դա օրենքը չի արգելում, դա բիզնես գործունեություն չի, այլ ներդրում է: Այո, ես գիծ ունեմ, բայց` քաղաքական: Իսկ իրականում ես որևէ բիզնես չունեմ, չեմ էլ կարողանում օգտվել: Եթե հնարավորություն ունենայի, ես էլ բաժնետեր կլինեի: Իմ համեստ միջոցներով կփորձեմ պեղել, թե ո՞վ է այդ պատգամավորը, որը և' բիզնեսով է զբաղվում, և' պատգամավոր է»,- ասաց Գալուստ Սահակյանը: