կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-04 12:42
Քաղաքական

Չի հավատում, որ վարչապետն օֆշորային ընկերության բաժնետեր է

Չի հավատում, որ վարչապետն օֆշորային ընկերության բաժնետեր է

«Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» հոդվածում «Հետքը» տեղեկացրել էր, որ Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերից մեկը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է: Ի պատասխան՝ վարչապետը դիմել է գլխավոր դատախազություն` խնդրելով պարզել, թե ով է գրանցել «WLISPERA HOLDINGS LIMITED»-ը, եւ ինչպես է իր անունը հայտնվել ընկերության բաժնետերերի ցանկում:

 

Այսօր լրագրողներն այդ կապակցությամբ մեկնաբանություն խնդրեցին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանից: Հարցին, թե ի՞նչ է սպասվում Տիգրան Սարգսյանին, եթե հրապարակումը ճիշտ լինի, նախարարը պատասխանեց, որ վարչապետը դիմել է դատախազություն, որպեսզի պարզաբանումներ տան: «Կարծում եմ՝ ամենալավ պատասխանը դա կլինի, որ պարզաբանումներ կլինեն, պատասխան կտան: Եթե-ներով չենք շարժվում, բացարձակապես չեմ հավատում նման հերյուրանքներին: Կա խնդիր, համապատասխան գործընթաց է գնում, եւ բոլորդ պատասխանը կստանաք, եւ հանրությունը նույնպես սպառիչ պատասխան կստանա: Իմ անձնական կարծիքով՝ դրանք հերյուրանքներ են, եւ ես չեմ հավատում նման հերյուրանքներին: Բայց, որպեսզի անկողմնակալ լինենք, պարզաբանումներ կստանաք գործընթացից հետո»,- հայտարարեց նախարարը: