կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-08-02 14:55
Հասարակություն

Տարոն Մարգարյանը ո՛չ սեփականատեր է, ո՛չ բաժնետեր, ո՛չ գործընկեր. «Սանիթեք»-ի տնօրեն

Տարոն Մարգարյանը ո՛չ սեփականատեր է, ո՛չ բաժնետեր, ո՛չ գործընկեր. «Սանիթեք»-ի տնօրեն

Երևանի աղբահանությունն իրականացնող օպերատորը` «Սանիթեք»-ը, այսօր մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ ընկերության նկատմամբ ճնշումներ ու սաբոտաժ է կիրառվում։

«Սանիթեք»-ի տնօրեն Նիկոլաս Թավիլն ասաց, որ այդ ճնշումներից մեկն էլ   2019թ. հարուցված քրեական գործն էր։ Ընկերության իրավաբան Արմեն Հարությունյանը ներկայացրեց քրեական գործի մանրամասները և ասաց. «Այն հարուցվել է հարկերից խուսափելու հիմքով։ 290 մլն դրամ հարկերի մասին է խոսքը, որոնք իբր չեն վճարվել։  Հիմնական հանցակազմը, որ ենթադրաբար տեսել են, այն է, որ օտարերկրյա ներդրումների մասին օրենքը կիրառելի չէ եղել «Սանիթեք»-ի համար։ Այս որոշումներն, իհարկե, բողոքարկվել են իրավաբանական թիմի կողմից։ Քրեական գործ է հարուցվել այն մարմնի կողմից, որն ընդհանրապես նման լիազորություններ չի ունեցել։ Գործը հարուցվել է դատավարական ժամկետների կոպիտ խախտումներով»։

«Սանիթեք» ընկերության ղեկավարը հերքեց, թե ընկերությունը որևէ կապ ունի Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ընկերության հետ: «Նա ո՛չ սեփականատեր է, ո՛չ բաժնետեր, ո՛չ գործընկեր և ոչ էլ կապ ունի «Սանիթեք»-ի հետ։ Ուղղակի այն ժամանակ, երբ ընկերությունը եկավ Հայաստան և սկսեց գործունեությունը, Մարգարյանը Երևանի քաղաքապետն էր»,- հավաստիացրեց նա: