Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հարսնաքար»ի գործով 12 տարվա ազատազրկման դատապարտված Արման Խաչատրյանը հրաժարվել է իր պաշտպան Ավագ Լալայանից: Այս մասին yerkir.am-ը տեղեկացավ պաշտպանից: Հարցին, թե ի՞նչն է եղել հրաժարվելու պատճառը, պաշտպանը պատասխանեց, որ դա իրեն չի հետաքրքրում:
Yerkir.am-ի հետ զրույցում Արմանի կինը` Հասմիկը, հայտնեց, որ իրենք նախկին պաշտպանից դժգոհ չեն, բայց… «Անկեղծ ասած` նա չկարողացավ Արմանի անմեղությունը պաշտպանել: Նա խելացի է, պարզապես մի փոքր կաշկանդվածություն ունի և չի կարողանում լավ ներկայացնել անմեղության հիմքերը»,- ասաց նա:
Ի դեպ, այսօր «Հարսնաքարի» գործով 12 տարվա ազատազրկման դատապարտված ամբաստանյալներից 5-ը` Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանը եւ Արթուր Բաբլոյանը, և նրանց պաշտպաները դիմել են ՀՀ վերաքննիչ դատարան` բողոքարկելով այս տարվա մարտի 24-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատավոր Դավիթ Հարությունյանի կայացրած վճիռը: Նշենք, որ ամբաստանյալներից Գարիկ Մարգարյանը և նրա պաշտպանը` Մարինե Թովմասյանը, վերաքննիչ բողոքը ներկայացրել էին դեռևս ապրիլի 23-ին: