|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Նոյեմբերի 5-ի գործով ամբաստանյալներ Շանթ Հարությունյանը, Շահեն Հարությունյանը և Վարդան Վարդանյանը հրաժարվեցին իրենց պաշտպան Ինեսա Պետրոսյանից: Բանն այն է, որ նա արձակուրդում գտնվելու պատճառով չի կարող ներկա լինել դատավարությանը:
«Պարո'ն Զաքարյան, կարա՞ք Շահենին մի տասը օր պաշտպանել»,- դիմելով փաստաբան Արա Զաքարյանին` հարցրեց Շանթ Հարությունյանը:
Պաշտպանը համաձայնեց, ինչից հետո դատարանը որոշում կայացրեց նրան ներգրավել որպես Շահեն Հարությունյանի պաշտպան:
Նշենք, որ այսօր գործով նոր պաշտպան է ներգրավվել՝ փաստաբան Տիգրան Գալստյանը: Նա Հովհաննես Քոչարյանի հետ կպաշտպանի Միսակ Առաքելյանի, Ալբերտ Մարգարյանի և Վահե Մկրտչյանի շահերը:
Դատական նիստը շարունակվում է: