|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մարտի 5-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանն ընդունեց Ամերիկայի հրեական կոմիտեի Լոս Անջելեսի մասնաճյուղի աշխատակազմի ղեկավար Դգանիտ Աբրամոֆին և մասնաճյուղի տնօրենի տեղակալ Սիամակ Քորդեստանիին:
Դգանիտ Աբրամոֆը ներկայացրեց Ամերիկայի հրեական կոմիտեի` որպես ԱՄՆ հնագույն և կարևորագույն հրեական կազմակերպություններից մեկի, կառուցվածքը, գործառույթները, գործունեության ոլորտները: Հյուրերը պատրաստակամություն հայտնեցին համագործակցել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ, սերտացնել Կալիֆորնիայի հայկական և հրեական համայնքների միջև կապերը:
Արմեն Բայբուրդյանը շնորհակալություն հայտնեց այցի և համագործակցության պատրաստակամության համար: Նա նշեց հայ և հրեա ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական ընդհանրությունները, հակիրճ ներկայացրեց տարածաշրջանային անվտանգության հարցերին առնչվող ՀՀ արտաքին քաղաքականության մոտեցումները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա բանակցային փուլը, անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին: Դեսպան Բայբուրդյանը կարևորեց Կալիֆորնիայի հայ և հրեա համայնքների միջև սերտ և գործնական կապերի հաստատումը և պատրաստակամություն հայտնեց ամենայն օժանդակություն ցուցաբերել այդ գործընթացին: