|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ավստրալացի հրեաների գործադիր խորհուրդը Հայերի, ասորիների եւ հրեաների ցեղասպանության դաշնային ճանաչման կոչ է արել: Այս մասին հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը:
Հայտարարության համաձայն՝ Ավստրալացի հրեաների գործադիր խորհուրդը միացել է Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործընկերներին՝ բոլոր երկրներին եւ բոլոր կառավարություններին կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Հայտարարությունը ստորագրել է հրեական կազմակերպության գործադիր տնօրեն Պիտեր Վերթհայմը:
«Քաղաքական նպատակահարմարությունը մեզ երբեք չպետք է հետ մղի պատմական ճշմարտությունից»,- նշված է հայտարարության մեջ: