Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունահռոմեական ոճի ըմբիշներն ավարտեցին իրենց մրցապայքարը Հայաստանի առաջնության շրջանակներում` 55, 66, 84 և 120կգ քաշային կարգերում: Այսօր մրցումներն ընթացան լարված մթնոլորտում, որովհետև հանդիսատեսի կարծիքը չէր համընկնում մրցավարի որոշման հետ: Հատկապես 66 կգ քաշային կարգում շատ սուլոցներ դահլիճից, վեճեր և բողոքարկումներ եղան: 3-րդ և 3-րդ լավագույն հորիզոնականի համար պայքարում ագրեսիվ մարտ էր ընթանում Արամ Ջուլֆալակյանի և Գևորգ Սահակյանի միջև: Մեծ էր Գևորգի երկրպագուների և մարզչի վրդովմունքը, երբ մրցավարական կազմը հնարքի կրկնապատկերը քննարկելուց հետո որոշեց 2 միավոր տալ հակառակորդին: Սակայն ընթարումներն այս քաշային կարգում չպակասեցին, երբ մրցագորգ դուրս եկան Սամվել Ղամբարյանը և Հովհաննես Վարդերեսյանը: Վերջիններս նույնպես մրցավարի հետ խնդիրներ ունեցան, որն անախորժ հետևանքների հանգեցրեց: Ինչևէ ստորև ներկայացնում ենք հունահռոմեական ըմբիշների 1-ին օրվա պայքարի մրցանակակիրներին:
55 66
1. Չոմարյան Արմեն 1. Սասուն Ղամբարյան
2. Խաչատրյան Արմեն 2. Հովհաննես Վարդերեսյան
3. Հարություն Հովհաննիսյան 3. Արամ Ջուլֆալակյան
3+. Ռոբերտ Կիրակոսյան 3+. Գևորգ Սահակյան
84 120
1. Արթուր Շահինյան 1. Վաչիկ Եղիազարյան
2. Տիգրան Սահակյան 2. Վահրամ Գալստյան
3. Հրաչյա Հովհաննիսյան 3. Էդուարդ Սողոմոնյան
3+. Հովհաննես Պողոսյան 3+. Արման Գեղամյան
Հունահռոմեկան ոճի ըմբիշները վաղը կմրցեն ևս 3 քաշային կարգերում: Առաջնության ընթացքին հետևեք yerkir.am-ում: