կարևոր
11635 դիտում, 4 շաբաթ առաջ - 2024-04-02 19:51
Սպորտ

Հայտնի է բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն մեկնող Հայաստանի հավաքականի կազմը

Հայտնի է բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն մեկնող Հայաստանի հավաքականի կազմը

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Խորվաթիայի Պորեչ քաղաքում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

Երիտասարդական հավաքականի կազմում ընդգրկվել են Լևոն Վարդանյանը (48 կգ), Դավիթ Սաֆարյանը (51կգ), Արթուր Ավետիքյանը (54կգ), Էրիկ Առստամյանը (57կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60կգ), Ռաֆայել Ներսիսյանը (63,5կգ), Արգիշտի Հակոբյանը (67կգ), Մարատ Միքայելյանը (71կգ), Ալբերտ Հարությունյանը (75կգ), Արմեն Պողոսյանը (80կգ), Նորայր Հակոբյանը (86կգ), Դավիթ Սիմոնյանը (92կգ) և Միսակ Ստեփանյանը (+92կգ):

Խորվաթիայում հանդես կգան նաև աղջիկները՝ Հեղինե Պետրոսյանը (48 կգ), Լյուսի Ավետիսյանը (54 կգ) և Լիլիթ Ասատրյանը (60 կգ):

Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 15-ին: