կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-27 06:20
Սպորտ

Հայաստանի ըմբշամարտի առաջնություն

Հայաստանի ըմբշամարտի առաջնություն

Քիչ առաջ Դինամո մարզադահլիճում ավարտվեց ըմբշամարտի Հայաստանի առաջնության ազատ ոճայինների  պայքարը: Առաջնության հանդիսավոր բացումը տեղի ունեցավ եզրափակչից առաջ, որի պատվավոր հյուրերն էին`  ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՖԿՀՊԻ ռեկտոր Վահրամ Առաքելյանը, ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը և այլք: Այսօր ըմբիշները մրցում էին 4 քաշային կարգերում` 55, 74, 84,120: Ստորև ներկայացնում ենք մրցանակակիրներին:

 

            55              74
1. Ջաբուրյան Միհրան 1. Մուրթազալին Մուսսա
2. Բաբախանյան Գեղամ 2. Մարկոսյան Սուրեն
3. Թադևոսյան Երվանդ 3. Կոջոյան Վարուժան

3+. Գիքինյան Օհան

3+. Կարապետյան Հայկ
                84            120
1. Մագամեդով Հաջիմուրադ 1. Բասին Ռուսլան
2. Լալին Վադիմ 2. Դիլբարյան Հարություն
3. Լենդրուշյան Ռոբերտ 3. Աբրահամյան Համլետ
3+. Աշոտյան Աշոտ 3+. Գուլյան Արմեն

Վերոնշյալ մարզիկները համապատասխանաբար պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով, իսկ  դրամական պարգևները` 500, 300, 200, 200 և 200 եվրո էլ կտրվի հաղթողի մարզչին: Հիշեցնենք, որ սրանք ազատ ոճայինների մրցապայքարի առաջին օրվա արդյունքներն են, վաղը մարզիկները կմրցեն մնացած 3 քաշային կարգերում: Առաջնության ընթացքին հետևեք yerkir.am-ում:

Լուսանկարները կարող եք դիտել այստեղ