Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ Դինամո մարզադահլիճում ավարտվեց ըմբշամարտի Հայաստանի առաջնության ազատ ոճայինների մրցապայքարը, որից անմիջապես հետո կայացավ պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Այս տարվա արդյունքները կարծես անակնալ չէին մարզասերների համար` հատկապես 66 և 96 կգ քաշային կարգերում, որտեղ ֆավորիտներ էին հանդիսանում Ժիրայր Հովհաննիսյանը և Էդգար Ենոքյանը, ովքեր էլ իրենց դրսևորեցին սպասված կերպով: Անգամ իրենք են դժվարանում հիշել, թե որերորդ հաղթանակն են տոնում: Այսօր ըմբիշները մրցում էին 3 քաշային կարգերում` 60, 66, 96: Ստորև ներկայացնում ենք մրցանակակիրներին:
60 |
66 |
1. Տերտերյան Աշոտ |
1. Հովհաննիսյան Ժիրայր |
2. Բաղդասարյան Արթուր |
2. Գրիգորյան Գրիգոր |
3. Մարտիրոսյան Արարատ |
3. Ալեքսանյան Ավետիս |
3+. Շահնազարյան Հրաչ |
3+. Խաչատրյան Դավիթ |
96 |
1. Ենոքյան Էդգար |
2. Գալստյան Անդրանիկ |
3. Մանուկյան Վահագն |
3+. Թամրազյան Վահե |
Ստորև ներկայացնում ենք հաղթողների մարզիչներին, ովքեր ստացան դրամական պարգև` 200 եվրո:
55. Սամվել Սերոբյան` ՎԶ Մալաթ. |
66. Ժորա Հովհաննիսյան` Վանաձոր |
74. Արայիկ Բաղդատյան` Աշ, ռ. |
84. Արայիկ Բաղդատյան` Սևան |
96. Էդուարդ Թունյանց ՀՄՄ |
120. Արայիկ Բաղդատյան` Աշ, ռ. |
Վաղը կսկսվի ըմբշամարտի Հայաստանի առաջնության հունահռոմեական ըմբիշերի մրցապայքարը, որի ընթացքին կարող եք հետևել yerkir.am-ում: