կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-22 09:15
Քաղաքական

Դավիթ Հարությունյանը, պարզվում է, բավական հարուստ մարդ է

Դավիթ Հարությունյանը, պարզվում է, բավական հարուստ մարդ է

«Ժողովուրդը» գրում է. «Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, պարզվում է բավականին հարուստ մարդ է, իսկ ՀՀ-ում 35 տոկոս աղքատության ֆոնին՝ անգամ մեծահարուստ։

 

ՀՀ-ի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագրում նշված է, որ նա ունի 6,5 մլն դրամ և 20 հազար ԱՄՆ դոլար։ Սակայն Հարությունյանը չի հայտարարագրել որևէ անշարժ կամ շարժական գույք։ Ու այդտեղից տրամաբանական հարց է առաջանում, թե ում բնակարանում է ապրում Դ. Հարությունյանը։ Իսկ պարոն Հարությունյանի կինը՝ Ն. Մուրադյանը, հայտարարագրել է 50 հազար ԱՄՆ դոլար։ Նրա եկամուտները գոյանում են և աշխատավարձից, և ստացված փոխառություններից»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։