կարևոր
1951 դիտում, 5 ժամ առաջ - 2025-07-08 20:02
Քաղաքական

Իսկ ազդվել ու դատապարտե՞լ եք, երբ տարածվեցին կոնկրետ կուսակցության անդամներին գյուլելու այս ուղերձները․ Քրիստինե Վարդանյան

Իսկ ազդվել ու դատապարտե՞լ եք, երբ տարածվեցին կոնկրետ կուսակցության անդամներին գյուլելու այս ուղերձները․ Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․

«Այսօր ԱԺ ելույթում նաև այս փաստերը պետք է ներկայացնեի։

Ովքեր խիստ ազդվել են կասկածելի ձայնագրությունների «գյուլելու» խոսակցությունից. դուք նույնչափ ազդվել ու դատապարտե՞լ եք նկար 1֊ում արձանագրված «գյուլելու» կոչը՝ արված պետական բարձրաստիճան պաշտոնյայի կողմից։

Հարց երկու. կասկածելի ձայնագրություններում իբր պլանավորվող բռնության կոչերից «խիստ ազդվածներին»։ Դուք խիստ ազդվել ու դատապարտե՞լ եք երբ ամբոջ Երևանով, ինչը հնարավոր էր բացառապես իշխանությունների հրահանգով, տարածվեցին կոնկրետ կուսակցության անդամներին գյուլելու այս ուղերձները։

Վստահ եմ, ոչ, որովհետև ձեր խնդիրը ճշմարտությունը չէ, ձեր խնդիրը քպ պաշտպանելն է։ Դուք հաճախ դրա համար նաև վարձատրվում եք։

հ. գ Քաղաքացիներին գյուլելու, որևէ մեկի նկատմամբ ինքնադատաստան տեսնելու ցանկացած կոչ ինձ համար ընդունելի չէ»։