կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-19 13:07
Քաղաքական

Բավական լուրջ աշխատանքի տրամադրող նյութեր կան. վարչապետի հանձնարարականը՝ Դավիթ Լոքյանին

Բավական լուրջ աշխատանքի տրամադրող նյութեր կան. վարչապետի հանձնարարականը՝ Դավիթ Լոքյանին

Այսօր կառավարության նիստում վարչապետը  տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը հանձնարարական տվեց մարզային համայնքներում գործարար ակտիվության խթանման ու բյուջեի ծանրաբեռնվածության նվազեցման վերաբերյալ: Նա ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում մշակել ու ՀՀ համայնքների ղեկավարներին տրամադրել համայնքների կողմից մատուցվող ծառայությունները մասնավոր հատվածի միջոցով իրականացնելու, պատվիրակելու մեթոդական ուղեցույց և համապատասխան պայմանագրերի օրինակելի ձևեր:

«ՀՀ մարզպետներին հանձնարարում եմ եռամսյա ժամկետում համայնքների հետ համատեղ նախապատրաստել ու կառավարություն ներկայացնել մարզերում համայնք-մասնավոր հատված գործունեության պիլոտային ծրագրեր»,- ասաց Կ. Կարապետյանը:

Նա նշեց, որ իր մարզային այցերի ժամանակ տեսել է, որ այն գործառույթները, որ համայնքները կատարում են, որտեղ կա բիզնես տրամաբանություն, բազմաթիվ առաջարկություններ կարող են առաջանալ, որը մասնավորը կանի, և դա կհանգեցնի համայնքի բյուջեի նվազեցմանը, գործառույթի կատարման թափանցիկությանն ու արդյունավետությանը:

«Պարո'ն Լոքյան, հատուկ ուշադրություն եք դարձնում: Ես ծանոթացել եմ մեթոդաբանությանը, կարծում եմ՝ բավական լուրջ աշխատանքի տրամադրող նյութեր կան»,- ընդգծեց Կարապետյանը: