Փոխարժեքներ
08 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.19 |
EUR | ⚊ | € 450.58 |
RUB | ⚊ | ₽ 4.9041 |
GBP | ⚊ | £ 521.65 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Ինչքան էլ անիմաստ լինի, բայց ուզում եմ մի քանի խոսք ուղղել ՔՊ-ական պատգամավորներին եւ հատկապես քավորական ընտանիքի ներկայացուցիչ` Վահե Ղալումյանին, գրել է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։
«Անգամ կենդանական աշխարհում կա տարրական սոլիդարության, հիվանդ, նեղ վիճակում հայտնված իրենց տեսակին օգնելու բնազդ: Իսկ մարդկությունը չկորցրած մարդիկ, առհասարակ, ընկածին, հալածվողին չեն հարվածում... ինչքան էլ, որ նրա ելույթը ձեզ դուր եկած չլինի:
Երբ մարդու դեմ է աշխատում պետական պատժիչ մեքենան, երբ ուժային եւ կասկածելի քաղաքական հետապնդման գործիքներով արդեն «լուծել» եք նրա հարցերը եւ նա շուտով պետք է բերդում հայտնվի, ոհմակով նրա վրա հարձակվելը, խփելը... ուղղակի հրապարակման ենթակա բառեր չեմ գտնում որակելու, թե ինչ է: Ժամանակին դուք իջեւանցի նորմալ տղերք էիք, ո՞նց դառաք էսպիսին:
Հիշում եք, չէ՞, որ ձեր պաշտելի Նիկոլն էլ է հետապնդվել ժամանակին, բանտ նստել, դատվել: Գիտե՞ք, որ նրա նկատմամբ ֆիզիկական բռնության միայն մի դեպք է գրանցվել` բանտի ատմառոզըկների կողմից` գիշերով, դիմակներով, որի մասին մենք` դրսում գտնվողներս րոպեներ անց տեղեկանալով, կարելի է ասել, մի մարդու պես ոտքի ենք կանգնել, հազար քայլ ձեռնարկել, ասուլիս ու ակցիա արել, ստիպել, որ քրեական գործ հարուցեն, կամեռը փոխեն, կալանավայրի ադմինիստրացիան պատժվի ու երաշխիքներ տան, որ էլ չի կրկնվելու... Կարեն Քոչարյանն էր օրերս հիշել, թե ինչպես էինք գիշերվա ժամը 4-ից զանգում իրար, որ առավոտ շուտ հավաքվենք, տեսնենք ինչ ենք անում:
Դուք հասկանո՞ւմ եք` ինչպիսի անկում եք ապրել եւ ուր եք հասցրել հանրային բարոյականության նշաձողը, որ բերդ գնացող մարդու վրա եք խմբով հարձակվում: Ուզում եք մի հատ էլ ֆիզիկական հաշվեհարդար տեսնել նրա հետ` ձեր վարչապետի կողմից քրեաիրավական հաշվեհարդարից առաջ, երեւի նրան հաճոյանալու համար:
Էն որ ասում են` թո~ւ ձեզ մարդ ասողին...»։