|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Սկյուռիկից աքլոր դարձած իշխանություն՝ ուժայինների հետևում քաջացած։ Այս մասին գրում է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։
«Հայաստանում այլևս չկա ոչ մի պետական ուժային կառույց։ Ոչ ոստիկանություն, ոչ դատախազություն, ոչ քննչական մարմին, ոչ դատարան, ոչ էլ առավելևս ԱԱԾ: Չկա մի կառույց, որ ծառայի մեր պետականությանն ու օրենքներին։ Պարզապես գործում է մի թուրքասեր ծառաների խումբ, որի իշխանատենչ գործունեության արդյունքում վերջնականապես կործանվելու է հայկական պետականությունը, ազգային արժեքները, ինքնությունն ու հավատքը։
Մեկ ընտրություն ունենք՝ միավորվել և դիմադրել, լինել մի բռունցք, որը կպաշտպանի իր հայրենիքը։ Հակառակ դեպքում՝ մենք ամեն օր պարզապես դիտելու ենք, թե ինչպես են թուրքաբարոները ծեծում հայերին, ձերբակալում և ալ հանցագործություններ կատարում նրանց նկատմամբ»։