կարևոր
781 դիտում, 4 ժամ առաջ - 2025-07-08 17:37
Հասարակություն

Չենք կարողանում բռունցք դառնալ՝ դիմակայելու թուրքական դրածո այս իշխանություններին․ Աշխունջ Պողոսյան

Չենք կարողանում բռունցք դառնալ՝ դիմակայելու թուրքական դրածո այս իշխանություններին․ Աշխունջ Պողոսյան

«Չենք կարողանում բռունցք դառնալ՝ դիմակայելու թուրքական դրածո այս իշխանություններին»,-լրագրողների հետ զրույցում ասաց արցախցի  ազգագրագետ Աշխունջ Պողոսյանը։ Նա նշեց՝ պետք չէ վստահ լինել, որ Արցախից փրկված մշակութային իրերը, որոնք տեղափոխվել են Հայաստան, ինչ որ պահի չեն հանձնվի ադրբեջանցիներին։
 

Հիշեցնենք, որ  ընթանում  է «Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալությու»  ՀԿ նախաձեռնած՝ «Փաստագրում՝ հանուն պահպանության» ծրագրի շրջանակում Շուշի քաղաքի չորս կորուսյալ թանգարանների թվային կատալոգների ստեղծման աշխատանքների ավարտական շնորհանդեսր։

Կորուսյալ թանգարանների թվային կատալոգները ստեղծվել են Հայաստանում Նիդերլնդների թագավորության դեսպանության աջակցությամբ «Այ Էս Էս Դի» ՀԿ-ի կողմից իրականացվող «Տեղական կազմակերպությունների կարողությունների զարգացում գործնական գիտելիքների փոխանակման միջոցով՝ աջակցելով Լեռնային Ղարաբաղի տեղահանված ՀԿ-ներին» ծրագրի շրջանակներում՝ 2022 թվականին Արցախի Հանրապետության բռնզավթված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի կողմից հավաքագրված նյութերի հիման վրա:
Ամբողջական տեսագրությունը՝ այստեղ