|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների երրորդ փուլը Ստամբուլում անցկացնելու վերաբերյալ Թուրքիան սպասում է Ուկրաինայի պատասխանին։ Այս մասին Բրազիլիայում անցկացվող ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ավարտին թուրքական TRT Haber-ին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
Նա տեղեկացրել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների երրորդ փուլի անցկացմանը։
Ֆիդանը խոսել է նաև պաղեստինա-իսրայելական հակամարտությունից՝ նշելով, որ թուրքական կողմը «պատրաստ է անել հնարավոր ամեն բան խնդրի դիվանագիտական լուծման համար»։
Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով՝ այս մասին իրենք բազմիցս տեղեկացրել են գործընկեր երկրներին։