|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, որը երեկ զրկվել էր պատգամավորական անձեռնմխելիությունից, հարցաքննվել է ՀՀ քննչական կոմիտեում՝ իր նկատմամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում։
«Հարցաքննվում էի, մեղադրանք է առաջադրվել, մեղադրանքի դրվագների հետ համաձայն չեմ, նաև օգտվելով իմ իրավունքից ցուցմունք չեմ տվել։ Առողջական խնդիրներ ունեմ, ինձ զանգահարել, բուժհիմնարկից են հրավիրել ՔԿ, հաշվի առնելով, որ 18 ժամվա ընթացքում մեղադրանք է առաջադրվելու՝ ներկայացել եմ»,- ՔԿ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ վերջին 1.5 ամսվա ընթացքում նախաինսուլտային վիճակում է եղել։
Հարցին, թե մեղադրանքի որ դրվագների հետ հմաձայն չէ, Սեյրան Օհանյանը նշեց․ «Ես ստորագրել եմ մի փաստաթուղթ, ըստ որի՝ նախաքննական գաղտնիք չպետք է հրապարակել»։
Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանին վերաբերող միջնորդագրի համաձայն՝ նա տարբեր տարիների ներկայացրած հայտարարագրում իբրև թե թաքցրել է իրեն պատկանող գույքը, մասնավորապես, Դրախտիկ համայնքում գտնվող հողատարածքը և դրա վրա ինքնակամ կառուցված առանձնատունը։