|
Փոխարժեքներ
16 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք այցելած Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Թեհրանի գործընկերոջ՝ Ալիռեզա Զաքանիի հետ: Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են նաև Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Ընդգծելով երկու մայրաքաղաքների միջև հաստատվող գործակցության կարևորությունը՝ Հրաչյա Սարգսյանն ու Ալիռեզա Զաքանին նկատել են, որ հարաբերությունների ներուժը զարգացման և ընդլայնման մեծ հեռանկար ունի: Հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։
Պաշտոնական ձևաչափով հանդիպմանը հաջորդել է Երևանն ու Թեհրանը քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը: Հրաչյա Սարգսյանն ու Ալիռեզա Զաքանին երկու մայրաքաղաքների միջև ստորագրել են նաև աշխատանքային ծրագիրը, որով կողմերը պարտավորվել են գործակցություն ծավալել տրանսպորտի, քաղաքաշինության, մշակույթի, բնապահպանության ու քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներիում:
Մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով հրավերի ու ջերմ ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետը Թեհրանի գործընկերոջը փոխադարձ այցով հրավիրել է Երևան: