կարևոր
1684 դիտում, 4 ժամ առաջ - 2025-07-08 11:58
Քաղաքական

Ուսումնասիրություն. Մայր Աթոռի դեմ զազրախոսություններին հավանություն տվողներից շատերը ՀԱԵ հետևորդ չեն

Ուսումնասիրություն. Մայր Աթոռի դեմ զազրախոսություններին հավանություն տվողներից շատերը ՀԱԵ հետևորդ չեն

Մայր Աթոռ Ս․Էջմիածնի դեմ զազրախոսություններին հավանություն տվողներից շատերը մեր եկեղեցու հետեւորդ չեն։ Սա ես ասում եմ ցանցերում սեփական դիտարկման հիման վրա։ Այս մասին գրում է բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Նորայր Պողոսյանը։

«Ժամեր եմ հատկացրել հասկանալու համար, թե ինչպես հայ մարդը կարող է Ս․Էջմիածնի դեմ զազրախոսությունից ուրախանալ։ Դրա համար գնացել եմ նման օգտատերերի էջերի «հետեւից», որոնք ապացուցում են, որ չարախոսողների մեջ շատ-շատ են ՀԱՍԵ-ից դուրս ուղղությունների անդամները։ Շատ սքրինշոթեր ունեմ այդ մասին։

Սրանք Էջմիածնի դեմ ամեն սրացումից հետո տուփերով, առանձնահատուկ էնտուզիազմով գրոհում, քարկոծում եւ անգամ անեծքներ (ներողություն) են սփռում․․․ Այսինքն ՆՓ-ն խողովակ է իրենց հակաէջմիածնական բնազդի ու կրքերի համար։

Նորություն էր ինձ համար, թե Էջմիածնին քարկողոծների մեջ որքան շատ են փորձագիտական շերտի անձերը, որ գրեթե ամեն օր թեմաներ են «վերլուծում» եթերներից։

Թշնամու արձագանքն էլ սիրքրոն սփռվում է Ս․Էջմիածնի դեմ սրացումներին։

Մի խոսքով՝ համբերություն եւ համառություն։ Լեւոն քահանայի ասածի նման՝ մերը սերն է հայրենակցի, ազգակցի, հայրենիքի ու եկեղեցու հանդեպ»։