Փոխարժեքներ
08 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.19 |
EUR | ⚊ | € 450.58 |
RUB | ⚊ | ₽ 4.9041 |
GBP | ⚊ | £ 521.65 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում խուզարկությունից հետո շենքից դուրս եկավ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը, ում ներկաները ողջունեցին ծափերով։
Լրագրողների հետ զրույցում Կարապետյանը նշեց. «Առավոտ եկել էին մեր տուն խուզարկության, հետո եկան աշխատասենյակը խուզարկելու։ Աշխատասենյակից 37 հատ իմ աշխատանքային փաստաթղթերն են առգրավել։ Բոլորը տարել են։ Մենք հասկանում ենք՝ ծրագրավորած պրոցես են ուզում սկսել։ Դեռ չեն կարողանում նորմալ կպնել, բայց սկսել են մասսայական ճնշումների գործընթաց։
Հայաստանում էլ ձերբակալությունից, կալանավորումից ոչ մեկը չի վախենում, ինչքան ուզում են թող կալանավորեն, ձերբակալեն։ Հայաստանում այս պահին ավելի մեծ պատիվ է ճաղերի այն կողմում լինել։
Միշտ գալիս են պահեր, որ դու պետք է ցույց տաս քո կամքն ու գնաս ոչ թե ալիքի կողմը, այլ ալիքին դեմ, որպեսզի հետագայում գլուխդ բարձր պահես։ Սա այդ պահն է ու մեզ համար մեծ պատիվ է, եթե անգամ այդպիսի իրավիճակ լինի, ճաղերից այն կողմ լինել։ Դրանից էլ ոչ ոք չի վախենում»։
Դիտարկմանը՝ իրեն բերման ենթարկելու մասին խոսակցություններ կան, նա ասաց. «Կա նման ինֆորմացիա, ինչ որ իրավական պրոցեսով, ինձ թվում է, դեռ ման են գալիս այդ պրոցեսը, հնարավոր է ինչ-որ բան գտնեն։ Չեմ կարողանում պատկերացնել՝ ինչ կարող են գտնել»։
Լրագրողի դիտարկմանը՝ ձեր տանից հայտնաբերված գլխարկները, Կարապետյանն ասաց. «Կարծում եմ՝ գլխարկը բավարար է այսօրվա Հայաստանում, որ տանեն ու դատեն»։
Մանրամասն՝ տեսանյութում։