կարևոր
910 դիտում, 4 ժամ առաջ - 2025-07-08 13:10
Աշխարհ

ԱՄՆ-Իրան բանակցությունները կարող են սկսվել առաջիկա շաբաթվա ընթացքում

ԱՄՆ-Իրան բանակցությունները կարող են սկսվել առաջիկա շաբաթվա ընթացքում

Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունները կարող են մեկնարկել արդեն հաջորդ շաբաթ։ Այս մասին Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ 

Վաշինգտոնում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իրանի հետ բանակցությունների պայմանավորվածություն կա։

Թրամփի բանագնաց Ուիթքոֆը լրագրողներին ասել է, որ հանդիպումը տեղի կունենա «շատ արագ, առաջիկա շաբաթվա ընթացքում կամ մոտավոր նման ժամանակահատվածում»։